«Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ»․ Դավիթ Սանասարյան․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Դավիթ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։ Ինքը` Սանասարյանը, ևս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել:

Արդյոք պատճառն այն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի՞ տալիս որևէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Դավիթ Սանասարյանը նշեց. «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. կոռուպցիան արմատախիլ անելու խոստումս ուժի մեջ է, որը կարող եմ անել այլ կարգավիճակներով ևս, բայց լինելով ՊՎԾ ղեկավար` այն ավելի արագ կստացվի, քանի որ օրենսդիրը լայն լիազորություններ է սահմանել ինչպես կոռուպցիայի դեմ պայքարելու, այնպես էլ պետական մարմինների գործունեության օրինականության և արդյունվետության բարձրացման գործում»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: