Սևանն այսօր 2 սմ-ով ավելի է, և 30 մլն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված․ Էրիկ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Էրիկ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սևանա լճի ծաղկմանը։

«Երբ կա ռիսկի վերաբերյալ տեղեկություն և կա Սևանի հետ կապված զգայունության խնդիր, մարդիկ խուսափում են: Մենք և առողջապահության նախարարությունը ասել ենք, որ որևէ խնդիր չկա, իսկ ծանծաղուտներում լողալը տարվա որևէ եղանակին ցանկալի չէ»,-ասել է Գրիգորյանը, ապա տեղեկացրել, որ այսօր Սևանը 2 սմ-ով ավելի է, և 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ վերջին 10 տարվա ընթացքում լճում ֆոսֆորի պարունակությունն անշեղորեն աճում է: