Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 16, 24News

Տոնոյան, սասուն

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։

ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային եւ ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։

Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին եւ պատանիներին ճամբարային հավաքի առթիվ՝ մաղթելով բարձր պատրաստականություն եւ ակտիվ մարզումներ առաջիկա օրերի ընթացքում։

Տեսանյութեր

Live

Լրահոս