Գեղարքունիքում միմյանց են բախվել «ԶԻԼ»-ը և «ԳԱԶել»-ը. վերջինի վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հասարակություն

Հուլիսի 16-ին, ժամը 02:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ Ա.Մ., ծնված 1976 թ․) և «ԶԻԼ» (վարորդ Ա.Խ. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով Ա.Մ.-ը տեղում մահացել է, իսկ Ա.Խ.-ը հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Մ.-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային,  հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։