«Ամեն ինչ շատ համեղ էր»․ Զախարովան Սոլովյովին պատմել է հայերի հյուրընկալության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիացած է հայերի հյուրընկալությամբ, նույնիսկ ամենաբարդ թեմաների շուրջ հարգանքով խոսելու և շփվելու կարողությամբ: Այդ մասին Զախարովան ասել է «Կիրակնօրյա երեկո՝ Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում՝ խոսելով Հայաստան այցից հետո իր տպավորությունների մասին:

«Տեղի հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում: Դա շատ գեղեցիկ էր, ամեն ինչ շատ համեղ էր, և այնտեղ ուրախ էր:  Ամենաֆանտաստիկն այն է, որ ինձ ընդունեցին տարբեր մարդիկ՝ լրագրողներ, պաշտոնական անձինք, հասարակական, մշակութային գործիչներ:

Քննարկել ենք բոլոր թեմաները՝ քաղաքական թեմաներ, պատմական թեմաներ, բարդ թեմաներ, հաճախ՝ ցավոտ թեմաներ: Ինձ ցնցել է և ցնցում է այն, թե ինչպես  շատ բռնկուն մարդիկ, որոնց համար պատմության, սեփական մշակույթի և անձնական արժանապատվության հարցերն ազգային հպարտության մի մասն են կազմում, հնարավորություն ունեն հարգանքով շփվելու և խոսելու ամենաբարդ թեմաների մասին»,- ասել է Զախարովան, ապա հավելել, որ դա «կուլտուրայի», մեծության նշան է, որը ոչ բոլորին է բնորոշ:

Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում՝ 2:15:17-րդ րոպեից։