Ռադիոակտիվ նյութի գործով ՀՀ քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հասարակություն

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար կասկածվող ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ-ին, ով, վրացական կողմի հաղորդմամբ, կասկածվում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար: Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացու հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: