Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահմանի միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

ճանապարհ

Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են որոշ հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը: Այդ մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝  նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով:

«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,-նշում են նախարարությունից:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news