Մանվել Գրիգորյանն այլ անձի է լիազորել իր փոխարեն դատական նիստերին հանդես գալու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Իրավական

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը դատարան չէր բերվել։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, վկայակոչելով «Նաիրի» ԲԿ-ից ստացված գրությունը, նշեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ, դատական նիստին չի կարող մասնակցել ելնելով առողջական վիճակից։

Ըստ դատավորի՝ ամբաստանյալի բացակայության պարագայում դատական նիստը չի կարող տեղի ունենալ․ օրենքի պահանջն է։ Դատավորը հայտարարեց, որ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի պետը դիմել է դատարան։ Կալանավորված Գրիգորյանը դիմում է ներկայացրել քաղաքացի Հրանտ Կարապետյանին լիազորագիր տալ, որ նա հանդես գա իր անունից Վարչական, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարններում։ Դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք կողմերն ունեն առարկություն։ Դատարանը բավարարեց դիմումը։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news