Սեյրան Օհանյանին հարցեր ունենք, պետք է պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ զբաղվող քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքին։

Լրագրողների դիտարկմանը, թե ի՞նչ պետք է անել, եթե պաշտոնյան հրաժարվի պատասխանել հանձաժողովի հարցերին, Քոչարյանն ասել է․ «Լավ չեմ պատկերացնում հրաժարվելու դրդապատճառները, քանի որ այստեղ բարոյականության խնդիր կա, հրաժարվելը նշանակում է թաքցնել․․․ Չեմ կարծում, որ որևէ մեկը կընտրի այդ ճանապարհը»։

Հարցին՝ հանձնաժողովը նախատեսո՞ւմ է հանդիպում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է․

«Առայժմ՝ այս ամիս, Սեյրան Օհանյանին լսելու անհրաժետություն չենք տեսնում, բայց ունենք հարցեր, որոնք պետք է տանք Սեյրան Օհանյանին․․․ և բոլոր այն պատասխանատուները, որոնք իր կառավարության տակ կայացրել են որոշումներ, այսինքն՝ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ»։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև հանձնաժողովի աշխատանքի շրջանակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։

«Բնականաբար, եթե հարցեր լինեն, մենք կդիմենք Սերժ Սարգսյանին, որպեսզի ինքն էլ պատասխանի հարցերի, բայց դա ո՞ր պահին կլինի, կլինի՞, թե՞ չի լինի, կորոշի հանձնաժողովը»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news