«Արսենալ»-ի խաղին Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1

Լոնդոնի «Արսենալն» իր առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ամերիկյան հավաքի ընթացքում: Հուլիսի 16-ին մրցել է «Կոլորադո Ռեփիդզի» դեմ ու հաղթել է: Առավելության է հասել 3:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Բուքայո Սաքան (13-րդ րոպե), Ջեյմզ Օլայինքան (29-րդ րոպե) եւ Գաբրիել Մարտինելին (61-րդ րոպե):

Ունաի Էմերիի թիմը չի խաղացել իր հիմնական կազմով: Պահեստայինների նստարանին է մնացել նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Զինագործները» 2019-2020 մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել են անցած շաբաթ: Առաջիկայում մասնացելու են Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությանը: Ընկերական մրցաշարի շրջանակներում անցակցնելու են 3 խաղ: Հուլիսի 18-ին կհանդիպեն «Բավարիայի», հուլիսի 20-ին «Ֆիորենտինայի» հետ, իսկ հուլիսի 24-ին մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news