Հունաստանն առաջատարն Է «Եվրոպայի լավագույն կղզիների» վարկանիշում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1

Ըստ ամերիկյան Travel and Leisure ճանապարհորդությունների հանդեսի վարկածի՝ Հունաստանն առաջատարն Է «Եվրոպայի լավագույն կղզիների» վարկանիշում: Հրատարակության ընթերցողները 2019 թվականին Եվրոպայի լավագույն կղզի (Best Island of Europe in 2019) են ճանաչել Միլոսը:

Եվրոպայի թոփ-15-ում Travel and Leisure-ի ընթերցողները ներառել են Հունաստանի եւս երեք կղզիներ. Կրետեն (երկրորդ տեղ), Պարոսը (չորրորդ) եւ Սանտորինը (հինգերորդ): Հունաստանի կղզիները Travel and Leisure-ի ընթերցողների կողմից առավել հանրաճանաչների ցուցակ են ընդգրկվել եւս մեկ անվանակարգում՝ «Աշխարհի լավագույն կղզիները» (Best Islands in the World): Այստեղ Միլոսն զբաղեցնում Է չորրորդ տեղը, Կրետեն՝ յոթերորդ, Պարոսը՝ 11-րդ եւ Սանտորինը՝ 14-րդ:

Ընդհանուր առմամբ, հանդեսի ընթերցողների վարկանիշի համաձայն՝ Եվրոպայի 15 լավագույն կղզիների ցուցակ են մտել Միլոսը (Հունաստան), Կրետեն (Հունաստան), Ազորյան կղզիները (Պորտուգալիա), Պարոսը (Հունաստան), Սանտորինը (Հունաստան), Սիցիլիան (Իտալիա), Լիպարյան (Էոլիյան) կղզիները (Իտալիա), Իսկյան (Իտալիա), Մալյորկան (Իսպանիա), Սքայ կղզին եւ Հեբրիդյան կղզիները (Շոտլանդիա), Մալթան, Օրքենյան կղզիները (Շոտլանդիա), հաղորդում Է ՏԱՍՍ-ը: