Հուլիսից հետո բանակից զորացրվածները չեն կարողանա մասնակցել քննության լրացուցիչ փուլին․ ԳԹԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

1

Հուլիսի վերջերին կամ հուլիսից հետո բանակից զորակոչվածները այս տարի չեն կարողանա մասնակցել ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին։ Այս մասին հուլիսի 16-ին  լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Ստացվեց այնպես, որ մեր լրացուցիչ փուլն իրենց չի կարողանա օգնել։ Նրանք ովքեր գալիս են հուլիսից հետո, մեկ տարի կորցնելու են։ Կարծում եմ՝ պետք է զորակոչի օրենքը փոխվի կամ ընդունելության կարգը»,–նշել է ԳԹԿ փոխտնօրենը։

Ընդունելության քննությունների լրացուցիչ փուլն այս տարի կանցկացվի հուլիսի 16-ից 21-ը։