Սբ. Սարգիս եկեղեցու գետնանցումում 2 հոգի խմած ու դանակով հարձակվել են քաղաքացու վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

գետնանցում

Հուլիսի 15-ին՝ ժամը 05։27-ին, ոստիկանության Երևան ի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել: 

Ժամը 05։30-ին ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու: 
Մեկնած օպերատիվ խումբը գետնանցումում հայտնաբերել է ծալովի դանակ: 
Նշանակվել է փորձաքննություն: 

Նախապատրաստվում են նյութեր: