«Տոտենհեմ Հոթսփուրը» Գարեթ Բեյլի համար 60 մլն եվրո է առաջարկել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1

Անգլիական «Տոտենհեմ Հոթսփուրը» Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի համար 60 մլն եվրո է առաջարկել: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ընդ որում, իսպանական պարբերականի տեղեկացմամբ՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է 29-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի միայն կեսը վճարել: Մնացած 8,5 մլն եվրոն պետք է իրենց վրա վերցնեն «սերուցքայինները»:

Բեյլն արդեն հանդես է եկել «Տոտենհեմում» 2007-13 թվականներին՝ լոնդոնցիների կազմ տեղափոխվելով «Սաութհեմփթոնից» 5 մլն ֆունտի դիմաց: Լոնդոնցիների կազմում Բեյլը մասնակցել է 146 խաղի ու խփել 43 գոլ: 2013-ի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» գնել է վալիացուն 100 մլն եվրոյով, որը նրան այդ պահին ֆուտբոլի պատմության ամենաթանկ խաղացողը դարձրեց: 

Նախորդ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է Իսպանիայի առաջնության 29 խաղի (21-ը՝ մեկնարկային կազմում), խփել 8 գոլ (1-ը՝ 11-մետրանոցից), դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել 4 դեղին քարտ:

Խաղացողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news