ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

ԱԳՆ

Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով:

Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքէջից։