Ավանում 7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

վրաեթր

Հուլիսի 14-ին` ժամը 21:00-ին, Երևանի Դուրյան թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել Ավան-Առինջի 34-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 15-ին, ժամը 18:30-ին, տղամարդը ներկայացել է բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն։