Զարթոնքում վիճաբանության ժամանակ դանակով 2-3 անգամ հարվածել է համագյուղացուն

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1

Հուլիսի 13-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ վերին վերջույթի դաստակի ափային մակերեսի կտրած վերք՝ 15 սմ, ձախ վերին վերջույթի նախաբազկի դրսային մակերեսի կտրած պատռված վերք՝ 10 սմ և դաստակի դրսային մակերեսի կտրած պատռված վերք 5 սմ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի մի բնակիչ:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց դաշտում խոտ հնձելու ժամանակ պատահաբար գերանդու վրա ընկնելու հետևանքով:

Մեծամորի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 15-ին, ժամը 20.30-ին, Եղեգնուտ գյուղի 37-ամյա մի բնակիչ ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հուլիսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Զարթոնք գյուղի վարչական տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով 2-3 անգամ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news