Կոսնտանտին Օրբելյանը պարտքով տվել է 600 հազ ԱՄՆ դոլար․նա խաբեության զոհ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոսնտանտին Օրբելյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի ԱՄՆ դոլար։

Կ. Օրբելյանն իրավապհներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված գումարին։ Աղբյուրի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 600 հազար ԱՄՆ դոլար։ Ոստիկանությունը պարզում է Գ. Մ.-ի ինքնությունը, ինչպես նաև՝ որ նոտարական գրասենյակում է գործարքը կատարվել։