Զինեդի Զիդանը վերադարձել է Կանադա և միացել արքայական թիմի մարզումային հավաքին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդի Զիդանը վերադարձել է Կանադա եւ միացել Արքայական թիմի մարզումային հավաքին, հաղորդում է Marca-ն։

Ֆրանսիացի մասնագետը ստիպված էր եղել լքել թիմը եւ Մոնրեալից մեկնել Մադրիդ ավագ եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար։  Նշենք, որ 55-ամյա Ֆարիդ Զիդանը մահացել է քաղցկեղից։

Զիդանի բացակայությամբ նրա պարտականությունները կատարել է երկրորդ մարզիչ Դեւիդ Բետոնին։

ԱՄՆ-ում «Ռեալն» ընկերական հանդիպումներ կանցկացնի Մյունխենի «Բավարիայի», Լոնդոնի «Արսենալի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։