ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ՌԴ-ում կմասնակցի նիստի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Այցելության ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ: