Զելենսկին կփոխի 12 երկրների Ուկրաինայի դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Զելենսկի

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ֆեյբուքյան էջում տեղեկացվում է, որ Վլադիմիր Զելենսկին որոշել է փոխել Ուկրաինայի դիվանագիտական կորպուսը։ 

«Արդեն ընդունվել է որոշում աշխարհում 12 դեսպանությունների ղեկավարներին փոխելու մասին։ Այդ թվում՝ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ավարտում է գործուղումը Վաշինգտոնում։ Դրան զուգահեռ՝ ընթանում է նոր դեսպանների ընտրության և ձեւակերպման աշխատանքը։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագրերը կհրապարակվեն առաջիկայում»,- նշված է հաղորդագրությունում։