Բանկը պատրաստ է Ալավերդու պղնձաձուլարանը նվիրել կառավարությանը. Արեն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Ալավերդու պղնձաձուլական գործարանում սուր իրավիճակ է․ 220 աշխատակից կրճատվել է: Այդ մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Նա տեղեկացրել է, որ ՎՏԲ բանկը պատրաստ է կառավարությանը նվիրել պղնձաձուլարանը: Սակայն այդ հարցով որոշում դեռ չկա, պատգամավորը սպասում է, որպեսզի գործուղումից վերադառնա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նրա հետ քննարկեն խնդիրը:

Մկրտչյանը շեշտել է, որ նախկինում երբևէ որևէ ստուգում պղնձաձուլարանում չի կատարվել, և ինչպես ալավերդցիներն են պատգամավորին վստահեցրել՝ դա պայմանավորված է եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Վալերի Մեջլումյանի ընկերական հարաբերություններով:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում