6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հասարակություն

«Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավել օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին: 

Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը եւ մեծացնում երկրի տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,-գրել է վարչապետը։