Եթե մարդիկ պետությանը վնաս են հասցրել, պետք է իրենց ոտքը «տրորել». Արեն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի մոտ ծիծաղ են առաջացրել մամուլի վերջին հրապարակումները՝ կապված իր անձի հետ: Նա 24News-ի հետ զրույցում վստահեցրել է, որ իր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով տեղափոխվելը որևէ խնդիր չի հարուցել: Պարզապես նպատակահարմար է գտնվել, որպեսզի ինքը ներգրավվի հանձնաժողովի աշխատանքներում, քանի որ այժմ ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն ուսումնասիրում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: Իսկ Մկրտչյանը դեռևս կառավարությունում աշխատելու ժամանակ որոշակի բացահայտումներ էր արել Պաշտպանության նախարարությունում և կարծում է, որ իր գիտելիքները կօգնեն այժմ ՊՆ-ից տրամադրված փաստաթղթերն ուսումնասիրելու հարցում:

Պատգամավորն ընդգծել է, որ իր տեղափոխումն առանց աշխարհացունց կոնֆլիկտների է եղել: Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի աշխատանքին, Մկրտչյանը շեշտել է՝ եթե մարդիկ պետությանը վնաս են հասցրել, պետք է իրենց ոտքը «տրորել», պատասխանատվության ենթարկել: Մանրամասները՝ տեսանյութում