Տրանսգենդերի մասին ֆիլմը վերջին կաթիլն էր, չկարողացա հանդուրժել ու արեցի այդ քայլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը, որն արժանացավ «Արծաթե ծիրան» մրցանակին, հարուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի դժգոհությունը, որի պատճառով ռեժիսորը լքում է «Կինեմատոգրաֆիստների միությունը»։ 

24TV-ի հետ զրույցում Սահակյանցն ասել է, որ լուրջ տարաձայնություններ ունի միության և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի հետ։

«Ես, առաջ նայելով, տեսնում եմ, թե ինչ ցենզերի տակ է ընկնում մշակույթն ամբողջ աշխարհում: Մեզ թվում է՝ ազատություն է, բայց դա ազատություն չէ։ Արդեն կոնկրետ կանոններ կան, թեմաներ գոյություն ունեն, որոնք պարտադիր պետք է բարձրացնել, որպեսզի դու ունենաս հաջողություն այս կամ այն փառատոնում։ «Ոսկե Ծիրանը» միշտ ունեցել է բարձրակարգ կինո ցույց տալու հնարավորություն՝ ի՞նչ եղավ այս տարի, ինչո՞ւ որոշեցին անել այդ քայլը, չգիտեմ»,- ասել է Սահակյանցը։

Ռեժիսորը նման բովանդակությամբ ֆիլմերի ցուցադրությունը կապում է երկրում տեղի ունեցած փոփոխության հետ։

Առավել մանրամասն ՝ տեսանյութում։