28-ամյա որդին նկուղից 10 մլն դրամ եւ 4.500 դոլար է գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

.

Հուլիսի 15-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ հուլիսի 13-ի ժամը 11.00-ից մինչեւ հուլիսի 15-ն ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Ն.Տիգրանյան փողոցի շենքերից մեկի՝ իրեն պատկանող նկուղից 28-ամյա որդին գողացել է 10.000.000 դրամ եւ 4.500 դոլար:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը հուլիսի 16-ին, ժամը 00.30-ին, ներկայացրել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:վ