67 տարեկանում կյանքից հեռացել է վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

1

67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը։

Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում:

1969-73 թթ․ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973 թ.-ից աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

1

1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում: Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ.Գորկու «Հատակում», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) և այլն:

2004 թ․-ից երկար տարիներ բնակվել է Բելգիայում: 2010թ․-ից նկարահանվել է «Վերադարձ», «Եզրագծից այն կողմ» և այլ հեռուստասերիալներում:

1

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) և այլն:

2017 թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

1

 

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news