Վարդենիսում մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատներին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել այդ տարածաշրջանի բնակիչներից, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ:

Քաղաքացու պատմելով՝ օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակին դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին՝ ասելով՝ «տարեք հետը, կգցեք փոսի մեջ»:

Այս ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը խոսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դատական բժիշկ Արտաշես Խաչատրյանի հետ, որը հայտարարեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգաններն իր կողմից մշակվում և փակվում են մահացածի որովայնում:

«Տոպրակով ում են տվել, ինչ են արել, ես չհասկացա: Նման բան չի եղել իմ հետ, հաստատ չի եղել, դատաբժիշկը ևս եմ Վարդենիսում, դիահերձողը սանիտարն է: Ինքն իր գործն անում է, վերջում օրգանները լցվում են որովայնում, կարվում»,- բացատրեց դատական բժիշկը:

«ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ախտաբան Գարիկ Աղաբեկյանի հետ: «Շատ շուտ նման բան եղել է, հետո արգելվեց: Համապատասխան մշակում պետք է արվի ու նորից դրվի դիակի մեջ, ապա պետք է, հուղարկավորեն: Նման դեպքերում պետք է տարվի դիակի հետ թաղվի, որովհետև հնարավոր է նորից բողոք լինի, և արտաշիրման հարց բացվի»,- նշեց նա:

«ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Լիլիթ Հունանյանի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, տեսչական մարմնի գործառույթների մեջ է մտնում նաև դիահերձարաններում ստուգումներ իրականացնելը: «Մենք վերջերս ունեինք դիմում-բողոք՝ ախտաբանաանատոմիական բաժանմունքի դիահերձարանի վերաբերյալ, հարուցվել է վարչական վարույթ և այն ընթացքում է: Կան սանիտարական նորմեր, կանոններ, որոնց նկատմամբ իրականացնում ենք հսկողություն»,- տեղեկացրեց մասնագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news