Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմներից մեկը մտերմություն է անում նոր իշխանության հետ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ, մասնակցել են ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը։

Ուշագրավ է, որ նրանց հետ է եղել նաև «Փյունիկ» միության համանախագահ Գաբրիել Ջեմբերջին, ով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ամենամտերիմ անձանցից է և այսօր նույն հաջողությամբ մտերմություն է անում նոր իշխանությունների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: