Ռուստամ Բադասյանը 2017-ի հոկտեմբերից հայրական տանը չի բնակվում․ նախարարությունը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Ռուստամ

Արդարադատության նախարարությունը հերքում է տարածել մամուլում շրջանառվող այն հրապարակման մասին, ըստ որի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո Ռուստամ Բադասյանն իր տանից տեղափոխվել է հայրական տուն։

«Ռուստամ Բադասյանը 2017 թվականից հայրական տանը չի բնակվում

Մամուլում այսօր կրկին ապատեղեկատվություն է տարածվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ, որում նշվում է, թե «նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն»:

Տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2017 թվականի հոկտեմբերի մեկից (ամուսնությունից հետո) հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում»,– ասվում է հայտարարությունում: