«Ֆեյսբուք» սոցիալական կայքում գործարկվել է ԱԱԾ պաշտոնական էջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

1

ԱԱԾ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային անվտանգություն» վերտառությամբ էջ և խմբեր, որոնք որևէ կապ չունեն ՀՀ ԱԱԾ գործունեության հետ:

Այսուհետև ԱԱԾ ֆեյսբուքյան էջի միջոցով կարող եք հետևել ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի գործունեությանը,  ծառայության պաշտոնական լրահոսին, գտնել հետաքրքիր պատմություններ հայ հետախույզների, նրանց գործունեության, ԱԱԾ թանգարանում առկա բացառիկ պատմական նմուշների մասին, ինչպես նաև ծանոթանալ  ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող այլ կարևոր ու հետաքրքիր տեղեկությունների:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news