Պատրաստ ենք քննարկել ՌԴ-ի հնարավոր մասնակցությունը ՀՀ-ում ԱԷԿ-ի կառուցմանը․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

1

ՌԻԱ «Նովոստի»-ի գործակալությունը, հղում անելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Նյու Յորքի ելույթին, գրում է, որ ՀՀ իշխանությունը բանակցում է Ռուսաստանի հետ հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցմանը նրա հնարավոր մասնակցության մասին։

«Մեր էներգետիկ համակարգը կառուցված է 3 հիմնասյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա, հիդրոէներգետիկա։ Այս 3 աղբյուրներից էներգիայի ստացման բաժինները գրեթե հավասար են։ Ատոմային էներգետիկայից մենք չենք ցանկանում հրաժարվել։

Կշարունակենք և այժմ էլ դիտարկում ենք նոր ատոմային կայանի կառուցման հնարավորություններն այն բանից հետո, երբ Մեծամորի ԱԷԿ-ը փակվի։

Ռուսաստանցի գործընկերների հետ մենք պատրաստ ենք քննարկել և արդեն քննարկում ենք այս թեման (խմբ․՝ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը)։ Բանակցություններ արդեն կան»,- ըստ գործակալության՝ ասել է Ավինյանը։