Բ․ Սահակյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է հայկական 2 պետությունների գործակցային հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 17, 24News

բակո սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։