39-ամյա Մարոն և 17-ամյա Սյուզաննան որոնվում են որպես անհայտ կորած․ նրանք մայր ու դուստր են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչներ 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկության՝ նրանց վերջին անգամ տեսել են Գյումրու Գայի պողոտայով մի կնոջ հետ դեպքի զբոսայգի քայլելիս։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Աշոցքի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 59 06 59 հեռախոսահամարներով։