ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News
Գիշերը հակառակորդը կրակել է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ: Այդ մասին լուրը ԶՄՆ-ների հետ զրույցում հաստատել է նաև պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը ևս պատասխան կրակ է բացել։
Հակառակորդի կրակից փամփուշտը դիպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին։
Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Նախիջևանի ուղղությամբ միակ միջադեպը չէ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմնամերձ Խաչիկի ուղղությամբ ևս հակառակորդի դիրքերից կրակոցներ են հնչել։