Հակառակորդը կրակ է բացել Վայոց Ձորի Ելփին գյուղի ուղղությամբ․ փամփուշտը դիպել է տանիքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

1

Գիշերը հակառակորդը կրակել է Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ: Այդ  մասին լուրը ԶՄՆ-ների հետ զրույցում հաստատել է նաև պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը ևս պատասխան կրակ է բացել։ 

Հակառակորդի կրակից փամփուշտը դիպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին։

Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Նախիջևանի ուղղությամբ միակ միջադեպը չէ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմնամերձ Խաչիկի ուղղությամբ ևս հակառակորդի դիրքերից կրակոցներ են հնչել։