Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է ՀՀ ԱԱԽ քարտուղարին․ քննարկել է շփման գծում տիրող վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Կարեն

Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը անդրադարձ է կատարվել արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: