ՆԱՏՕ-ն պատահմամբ բացահայտել է ԱՄՆ-ի միջուկային զենքերի պահման գաղտնի վայրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

միջուկային
The Washington Post-ը գրում է, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի զեկույցում պատահմամբ բացահայտվել են ամերիկյան միջուկային զենքերի պահման գաղտնի վայրերը։ Դա տեղի է ունեցել, երբ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի կանադացի անդամը հրապարակել է իր զեկույցը՝ «Միջուկային զսպման նոր ժամանակաշրջան. արդիականացում, սպառազինությունների վերահսկում և դաշնակիցների միջուկային ուժեր», որն ավելի ուշ ջնջվել է: Փաստաթղթի մեջ նշված է եղել, թե որտեղ է գտնվում Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի մոտ 150 միավոր:

De Morgen պարբերականը, սակայն, հրապարակել է զեկույցի կրկնօրինակը՝ նշելով, որ ռումբերը պահվում են 6 ամերիկյան և եվրոպական բազաներում՝ Բելգիայի Kleine Brogel, Գերմանիայի Büchel, Իտալիայի Aviano և Ghedi-Torre, Նիդեռլանդների Volkel և Թուրքիայի «Ինջիրլիք» բազաներում:

Զեկույցի հեղինակը՝ Ջոզեֆ Դեյը, հայտարարել է, որ փաստաթղթում առկա ամբողջ տեղեկատվությունը տարբեր բաց աղբյուրներից նյութեր են, իսկ ՆԱՏՕ-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ լրատվամիջոցներում հայտնվածը դաշինքի ոչ պաշտոնական փաստաթուղթն է: