Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդուել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Առաքելության նպատակը ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացումն է, ինչպես նաև Հայաստանում համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը։

1

Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության փորձը ռազմավարական հաղորդակցության մշակման, կառավարության տարատեսակ տեղեկատվական արշավների կազմակերպման գործում։ 

Ավագ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել փորձագիտական խմբին այցի և ներկայացման համար և առաջարկել քննարկել թե՛ հանրության և թե՛ գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Կողմերը մտքեր են փոխանակել պրոակտիվ տեղեկատվության հասցեագրման վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ զբոսաշրջության մարքեթինգային քաղաքականության համատեքստում։

1