Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է․ Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

լավրով

«Аргументы и факты»-ին տված հարցազրույցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին՝ նկատելով, որ պաշտոնական Մոսկվան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում և հետխորհրդային տարածքի նախկին երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: 

Ըստ Լավրովի՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը սկսել է ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Վրաստանի ներքին գործերին:

«Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է: Այս երկիրն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է: Հայաստանի հետ հաստատված են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ինտենսիվ բնույթ են կրում քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում և խորհրդարանների մակարդակով համագործակցությունը: Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է: Դինամիկ կերպով զարգանում են նաև կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,- ասել է նա: