Առաջիկա օրերին Երևանում և Հայաստանի որոշ մարզերում ջերմաստիճանը կլինի +40

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

եղանակ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-2 5 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հուլիսի 17-ի ցերեկը,18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում
 

1
Երևան քաղաքում

1