Կրասնոդարում ավտովթարից զոհվել են հայ ընտանիքի բոլոր անդամները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Հասարակություն

ՌԴ Կրասնոդարի մարզում հուլիսի 16-ին ողբերգական ավտովթարի զոհ են դարձել ՀՀ քաղաքացիներ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ բնակավայրից էին։

24News-ը կապ հաստատեց Լեռնակերտի համայնքապետ Մովսես Մովսիսյանի հետ, ով նշեց, որ զոհվածները գյուղի օրինակելի ընտանիքներից մեկն էին, շատ սիրված ու հարգված էին համագյուղացիների կողմից։

-Միշան վերջին տարիներին Ռուսաստան էր մեկնում աշխատելու, իսկ կինն ու երեխաները գյուղում էին ապրում։ Մոտավորապես 15 օր առաջ Միշան ընտանիքին իր հետ Ռուսաստան տարավ՝ ծովափնյա հանգստի։ Հանգստից էին վերադառնում,- տեղեկացրեց Մ․Մովսիսյանը։

Մեզ հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ գտնվում է Միշայի ծնողների տանը, բոլորն արդեն տեղյակ են պատահածին։

Ըստ տեղեկությունների՝ մեքենան կորցրել էր կառավարումը և դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել ծառին։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news