Պորոշենկոն Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրո հարցաքննության չի ներկայացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 17, 24News

Պորոշենկո

Ուկրաինայի նախկին նախագահ և պատգամավորության թեկնածու Պյոտր Պորոշենկոն մինչև հուլիսի 21-ը Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրո հարցաքննության չի ներկայանա, տեղեկացնում է ուկրաինական «Պրավդա»-ն:

Պորոշենկոյի պաշտպանը երեկ հայտարարել է, որ նախկին նախագահի փաստաբան Իգոր Գոլովանը Հետաքննությունների պետական բյուրոյին ուղղված նամակ է գրել, որտեղ նշել է, որ Պորոշենկոն վկայի կարգավիճակով հարցաքննության կանչվելու վերաբերյալ հրավեր չի ստացել: Պորոշենկոյի փաստաբանը նաև նշել է, որ նախկին նախագահն այս պահին Կիևում չէ և հնարավորություն չունի հարցաքննության ներկայանալ, քանի որ բավական զբաղված է ընտրությունների հետ կապված գործունեությամբ:

«Եթե հետաքննական գործընթացների համար Պյոտր Պորոշենկոյին հարցաքննելն անհապաղ է, խնդրում եմ դա նշանակել հուլիսի 21-ից հետո»,- գրել է Իգոր Գոլովանը։ Նելլի Մելքոնյան