Սևանի ջուրը խմելու որակի ջուր չի և չի կարող լինել․ ԱՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը հորդորում է Սևանից ջուր չխմել:

«Սևանի ջուրն իսկապես շատ մաքուր է շատ ու շատ տեղերի ջրերից, բայց, այնուամենայնիվ, այն խմելու որակի ջուր չի և չի կարող լինել: Ուրիշ բան է, որ կարող է կոնկրետ մեկ-երկու անձ, որոնք միշտ էդտեղ ապրում են, այդ ֆլորային սովոր են կամ ուժեղ իմունիտետ ունեն, բայց խնդրում եմ՝ կոչ մի արեք, որ դուք Սևանի ջրից խմում եք ու այդտեղ վտանգ չկա, որովհետև դրան ոչ պատրաստ մարդիկ կարող են գալ, տուրիստները կարող են ջուրը խմել և հիավանդալ», - խորհրդարանում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Բակունցը:

Նա հայտնեց, որ նախարարության հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս պահին ջրի թունավորում չկա:

«Ուղղակի պետք է հիշենք, որ ուզենք-չուզենք լիճը կենդանի օրագնիզմ է, ջրիմուռներն էլ, և իրավիճակը կարող է փոխվել, դրա համար դիտարկումը պաբերաբար իրականացվում է և արդյունքների մասին կտեղեկացնենք», - ասաց Բակունցը: