Արջն օրը ցերեկով շրջել է Ելփին և Շատին գյուղերում, վնասել ցանցե ցանկապատն ու ծիրանենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

արջ

Հուլիսի 17-ին` ժամը 10:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը վնասել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հողամասի ցանցե ցանկապատը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:

Նույն օրը` ժամը 14:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին: