Բախվել են Opel-ն ու КамАЗ-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 04 ZQ 274 համարանիշի և КамАЗ մակնիշի 63 ԼՕ 833 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

КамАЗ-ի վարորդը տեղում մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: