Արարատ Միրզոյանը և Նենսի Փելոսին Վաշինգտոնում քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Արարատ

Վաշինգտոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-ամերիկյան հարաբերություններում տարիներ շարունակ ունեցած ավանդի համար:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծապես կարևորել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: