Փոփոխություն՝ «Ներման մասին» օրենքում. տուժող կողմը կընկնի դժվար կացության մեջ. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

կառավարություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ներման մասին» օրենքում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձի կողմից ներկայացված ներման խնդրագիրը քննելուց ներման հարցերով հանձնաժողովը այդ մասին ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին, և տուժողը կամ նրա իրավահաջորդը հնգօրյա ժամկետում հայտնում են իրենց կարծիքը հանձնաժողովին:

Սա չափազանց խնդրահարույց մոտեցում է, որովհետև տուժող կողմը միշտ չէ, որ կարողանալու է օբյեկտիվ կարծիք հայտնել և նման դեպքում հայտնվելու է չափազանց դժվար կացության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: