Կարեն Ավագյանի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» կլուծարվի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 18, 24News

40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստացել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնալո՞ւ համար, թե՞ ընդհանրապես վերանում է: Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է: Ի դեպ, երեկ կառավարության կայքում նիստի օրակարգում հարցի նախագիծը դեռ ընդգրկված չէր: Հիմնադրամն ունի 40 աշխատակից, այսինքն՝ 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հովանու ներքո գործած հիմնադրամի նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հեղափոխությունից հետո առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ յուրացման մեղադրանք առաջադրվեց, գործն արդեն դատարանում է: Մայիսից կառույցը ղեկավարում է Արշակյանը, որը նախկինում հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգողն էր: Ի դեպ, հիմնադրամի՝ Տերյան փողոցում գտնվող նորակառույց շենքը տրամադրվել է Հայաստանի համահայկական խաղերի համաշխարհային խորհրդին՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Արշակյանն ասաց, որ դա ժամանակավոր է, մինչեւ սեպտեմբերի 1-ը վարձակալել են: Բայց չի բացառվում, որ խաղերի հաճախականությունը մեծացվի՝ դրանք հրավիրվեն ոչ թե 4, այլ 2 տարին մեկ, եւ կազմկոմիտեին մշտական գործունեության համար շենք պետք լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարումԿարեն Ավագյանի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» լուծարվում է

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news