Հովիկ Աբրահամյանը Մոնակոյի կազինոյում տանուլ է տվել 9,5 մլն դոլար․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 18, 24News

հովիկ աբրահամյան

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի իրավապահներին հաջողվել է պարզել, որ նախկին ԱԺ նախագահ եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնում աշխատած շրջանում, մասնավոր այցով մեկնել է Մոնակո:

Կազինոյում տանուլ տված գումարը կազմել է 9,5 մլն դոլար, որը Աբրահամյանը վճարել է իր անձնական քարտից:

Ըստ որոշ տեղեկությունների՝ թավշյա հեղափոխությունից հետո Աբրահամյանը ստիպված էր վաճառել իր որոշ ակտիվներ խիստ անհետաձգելի պարտքերը մարելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում